Ագնես Նիբլին
Ագնես Նիբլին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1869 |
Ծննդավայր | Askøy Municipality, Հորդալան, Նորվեգիա |
Մահացել է | օգոստոսի 20, 1945 (76 տարեկան) |
Մահվան վայր | Բերգեն, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ամուսին | Karl Anton Peter Dyrendahl Nyblin? |
Agnes Nyblin Վիքիպահեստում |
Ագնես Նիբլին (ծննդյան անունը՝ Յանսոն, հունվարի 25, 1869, Askøy Municipality, Հորդալան, Նորվեգիա - օգոստոսի 20, 1945, Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի լուսանկարիչ։ Բերգենում ամուսնու հետ սկսել է լուսանկարչական բիզնես, բայց ամուսինը մահացել է 1894 թվականին։ Ագնես Նիբլինը լուսանկարչական բիզնեսով զբաղվել է մինչև 1911 թվական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագնես Յանսոնը ծնվել է 1869 թվականին՝ Յակոբ Նոյման և Մարթա Հելեն (ծննդյան անունը՝ Շուման) Յանսոնների ընտանիքում։ Ամուսնացել է լուսանկարիչ Կառլ Անտոն Պետեր Դիրենդալ Նիբլինի հետ և Բերգենում բացել են "K. Nyblin" ստուդիան։ 1894 թվականին ամուսինը մահացել է, բայց Ագնեսը շարունակել է լուսանկարչական բիզնեսը[2]։
Ագնեսը համալրել է նորվեգացի կին լուսանկարիչների աճող թիվը։ Աճը պայմանավորված էր 1866 թվականին օրենքի փոփոխությամբ, ըստ որի կանայք կարող էին բիզնես գործունեություն ծավալել։ «Տասնիններորդ դարի լուսանկարչության հանրագիտարանը» թերագնահատում է կին լուսանկարիչների նոր խումբը, սակայն առանձնացնում է յոթ հիշարժան կանանց, այդ թվում՝ Մարի Հյոգը Հորթենում, Լուիզ Աբելը Քրիստիանայում, Լուիզ Վոլդը Հոլմստրանդում, Ավգուստա Սուլբերը Լիլեհամերում և Նիբլինն ու Հուլդա Մարի Բենցեն Բերգենում։ 1897 թվականին Ագնես Յանսոնն ընտրվել է ոստիկանության լուսանկարիչ[3]։
1911 թվականին Նիբլինը թողել է բիզնեսը։ 1945 թվականին Նիբլինի մահից հետո լուսանկարչական բիզնեսը 4 տարի շարունակել է կրտսեր եղբայրը՝ Հելմիչ Յանսոնը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Norske komponister ved Musikkfesten i Bergen, 1898, Document.dk, Retrieved 22 May 2016
- ↑ 2,0 2,1 Agnes Nyblin, Retrieved 21 May 2016
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bonge, Susanne (1980). Eldre norske fotografer: fotografer og amatørfotografer i Norge frem til 1920. Bergen: Universitetsbiblioteket i Bergen. s. 307. ISBN 8271300148.